23/09/2016 18:41
Ռոուհանին խոսել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրությունների մասին
Իրանի համար կարևոր չէ, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ Հիլարի Քլինթո՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք հետևում ենք ամբողջ աշխարհի ընտրություններին, ոչ միայն ԱՄՆ-ում»,- ասել է նա Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեզ համար կարևոր չէ՝ ով կընտրվի ԱՄՆ-ում, որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում: Մեզ համար ամենակարևորը մեր ազգային շահերն են»,- ավելացրել է Ռոուհանին: