23/09/2016 16:53
Սևանի քաղաքապետն ազատ է արձակվել. Նա պարտավորվել է ներկայանալ հարցաքննության
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտավորվել է ավելի ուշ ներկայանալ հարցաքննության, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
«Փաստաբանի հետ նա ներկայացել էր քննչական բաժին և պարտավորվել է ավելի ուշ ներկայանալ հարցաքննության: Նա ազատ է արձակվել», - ասացին Քննչական կոմիտեում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չարաշահումների գործով հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի քաղաքապետը հարցաքննվում է որպես վկա:
Aysor.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է Սևան քաղաքում ստորգետնյա խողովակները անօրինական ձեռք բերելու և վաճառելու կապակցությամբ:
Aysor.am-ի տեղեկություններով՝ մինչև Սևանի քաղաքապետին հարցաքննության հրավիրելը քննչական բաժին հարցաքննության էր հրավիրվել Սևանի ճարտարապետը, սակայն նույն օրերին նա քաղաքապետի որոշմամբ գործուղվել էր Տավուշի մարզ փորձի փոխանակման: