23/09/2016 21:06
Դատապարտյալը պետությանը պատճառել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս
Աղասի Հովսեփյանը, հարկերը վճարելուց խուսափելու կամ նյութական այլ օգուտներ քաղելու նպատակով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նշված քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով նրանց անուններով հիմնադրել է «Արեգակ-1», «Զվարթնոց-10», «Գայանե 1», «Բելոնա», «ԱԳԱ 1», «Իբար», «Պետրոս 7», «Արեգնար», «Եվա-Ռոման» և «Ռոման-Նարինե» ՍՊ ընկերությունները, այնուհետև նրանց հաշվառել որպես տնօրեններ ու, փաստացի ղեկավարելով այդ ընկերությունները, կազմակերպել է դրանց միջոցով շուրջ 506.704.988 ՀՀ դրամի մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքների ներմուծումն ու իրացումը, որի արդյուքնում խուսափել է 92.157.430 ՀՀ դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:
Հաղորդվում է, որ Աղասի Հովսեփյանը, հանցավոր համաձայնության գալով քաղաքացի Սարգիս Հովհաննիսյանի հետ, վերջինիս միջոցով չարաշահել է քաղաքացիներ Ա. Թորոսյանի, Կ. Էհտիբարյանի և Ռ. Մինասյանի վստահությունն ու խաբեությամբ տիրացել նրանց գույքին: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացել է համապատասխանաբար՝ 1.310.000, 1.300.000 և 1.089.000 ՀՀ դրամի վարկ ու տնօրինել գումարը:
2016 թ. օգոստոսի 1-ին Աղասի Ալբերտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, կատարված հանցագործություներին մասնակցած հնարավոր այլ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում եմ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: