23/09/2016 19:14
Ֆրանսիայում արմատական տրամադրություններով դեռահասների թիվը հունվարից աճել է 121%-ով
Մոտ 2 հազար անչափահաս ֆրանսիացի գտնվում է արմատական իսլամի գաղափարների ազդեցության տակ, հատնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ի սեփական հետաքննությանը։
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա հունվարից նրանց թիվն աճել է 121 տոկոսով և կազմել 1954։
Բացի այդ, ինչպես պարզվել է, ներկայում Իրաքում և Սիրիայում ջիհադիստների շարքերում գտնվող Ֆրանսիայի 689 քաղաքացիներից 17-ը անչափահասներ են, որոնք մահացել են մարտական գործողությունների ժամանակ։