23/09/2016 18:03
Սեպտեմբերի 24-25-ը որոշ մարզերում սպասվում է -2-4 աստիճան ցուրտ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնայինշրջաններում սպասվում է -2-4 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: