24/09/2016 10:05
Դոն Պիպոն ապացուցել է, որ անմասն է Էջմիածնի միջադեպից. «Հրապարակ»
Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի և նրա թիմի հետ ունեցած հակասություններից հետո ու բնակություն հաստատել Իտալիայում։ Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ Էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Ու, թեև, Պիպոն որևէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ և անհանգստացրել։ Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել և ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»,-հավելել է թերթը։