24/09/2016 10:32
Moody's-ը նվազեցրել է Թուրքիայի վարկային մակարդակը մինչև Ba 1-ի
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի սուվերեն վարկային վարկանիշը՝ այն հասցնելով Ba 1 մակարդակի, հայտնում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան շարունակում է գոյատևել ֆինանսական և աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակում»,- հայտնել են Moody's-ից:
Գործակալությունը նշել է, որ վատթարացումը երկրում սկսվել է պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Փորձագետները բացատրել են, որ իշխանությունների կոշտ արձագանքը տեղի ունեցածին կասկածի տակ է դրել ավելի վաղ հայտարարված բարեփոխումների և օրենքի գերակայության սկզբունքի իրականացման հավանակությունը: