24/09/2016 10:40
Մոլդովայում երկրաշարժ է գրանցվել
Մոլդովայում Ռիխտերի սանդղակով 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն:
«Քիշնևում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ, Ռումինիայում դրանց ուժգնությունը կազմել է 5.6 բալ»,- հաղորդել է Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի կենտրոնի հերթապահը:
Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի հարավ-արևելքում գտնվող Վրանչա բնակավայրում: Այն շարունակում է մնալ Ռումինայի սեյսմիկ ամենաակտիվ տարածքը: 1977 թվականին այնտեղ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, այդ ժամանակ զոհվել էր մոտ 1.5 հազար մարդ: