24/09/2016 10:25
ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. Կա 4 զոհ
Ամերիկյան Վաշինգտոն նահանգի Բեռլինգտոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ТАСС-ը:
Նախնական տվյալով՝ անհայտ անձը տարածքում կրակ է բացել: Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ:
«Հրաձիգը լքել է տարածքը մինչ ոստիկանների ժամանելը: Նրանց թիվը հայտնի չէ, սակայն, հավանաբար մեկն է եղել»,-հայտնել են իրավապահները:
Ոստիկանները կրակողին այժմ որոնում են: