26/09/2016 20:45
12 տարվա մեջ առաջին անգամ Hyundai արհմիությունը հայտարարել է գործադուլ աշխատավարձերի մակարդակի պատճառով
2017 թվականին աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո Հարավային Կորեայի Hyundai Motors ավտոարտադրողի արհմիությունը հայտարարել է 12 տարիների ընթացքում առաջին գործադուլը, հայտնում է Gazeta.ru-ն:
Մանրամասվում է, որ կոնցեռնի աշխատակիցները Hyundai-ի Հարավային Կորեայի ձեռնարկություններում արտադրությունը դադարեցնելու մասին հայտարարել են 2016-ի հուլիսին գործադուլների շարք իրականացնելուց հետո: Ամառային գործադուլները հանգեցրել են ավտոկոնցեռնում 2,02 մլրդ դոլարի կորուստի: Հարավային Կորեայի գործարաններում հավաքվում է կոնցեռնի մեքենաների 40 տոկոսը:
Hyundai-ի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ արտադրության ցանկացած դադարեցում ընկերությանը հիասթափություն է պատճառում: Դրա հետ կապված՝ կոնցեռնի տնօրինությունը արհմիության հետ բանակցությունները շարունակում է հարցը լուծելու համար: