26/09/2016 15:50
«Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների համար այս տարի ծախսվելու է 65 մլն դրամ
Ավագանու կողմից հաստատված 2016 թվականի «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար բյուջեով նախատեսված 130 մլն դրամի փոխարեն միջոցառումների անցկացման համար ծախսվելու է 65 մլն դրամ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«Ավագանու կողմից հաստատված 2016 թվականի «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասով բյուջեով նախատեսված է եղել 130 մլն դրամ միջոցառումների համար, սակայն ծախսվելու է 65 մլն դրամ», - նշեց Ա.Սուքիասյանը:
Փողքաղաքապետի խոսքով՝ ծախսերի կրճատման հիմնական պատճառը մասնավոր սեկտորի, մասնավորապես, կազմակերպությունների հովանավորությունն է:
«Զգալիորեն դերակատարում են ունեցել այստեղ մասնավոր սեկտորը, մասնավորապես կազմակերպություններ, որոնք հովանավորել են այս կամ այն բեմահարթակը կամ ծրագիրը, և ինչ-ինչ ծախսեր իրենց վրա են վերցրել», - նշեց Ա.Սուքիասյանը: