26/09/2016 16:05
Թևան Պողոսյանի «համերաշխության գինուց» Շարմազանովն էլ է ուզում
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Մինչ ելույթով հանդես կգար «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ամբիոնի մոտ հրավիրեց յուրօրինակ ձևով:
«Համերաշխության մերան, Թևան Պողոսյան, համեցեք», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի՝ նման խոսքեր շռայլելը պայմանավորված է նրանով, որ Թևան Պողոսյանին հաջողվեց մեկ սեղանի շուրջ հրավիրել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին, որոնց հարաբերությունները վերջին օրերին լարվել են:
Թևան Պողոսյանը նրանց իր տուն էր հրավիրել իր պատրաստած գինին խմելու և մի քիչ մտորելու երկրի ապագայի մասին:
«Այդ համերաշխության գինուց մեզ էլ կտաք», - հավելեց Է. Շարմազանովը: