26/09/2016 14:54
Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Հնդկաստանն ութ արբանյակ Է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել Է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, հայտնում է Lenta.ru-ն
Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային և ԱՄՆ-ին:
Արձակման առանձնահատկությունն այն Է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերևութաբանական արբանյակն աշխատելու Է 730 կմ բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել: