26/09/2016 15:01
Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա հարձակման համար Պորոշենկոն Ռուսաստանին է մեղադրում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման համար մեղադրել է Ռուսաստանին, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները նման են Ուկրաինայի արևելքում նրա իրականացրած գործողություններին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ թույլ է տալիս Հալեպում մարդասիրական շարասյան վրա հարձակման մեջ Ռուսաստանի ներգրավվածությունը:
Սեպտեմբերի 19-ին Հալեպ շրջան ուղարկված ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյանը հարված էր հասցվել: