26/09/2016 17:00
Ճաշակի հարց է․ Սուքիաս Ավետիսյանը՝ Հանրայինի եթերում հնչող ռաբիսի մասին
Հեռուստաեթերում հնչող ռաբիզ ոճի երաժշտությունը նորություն չէ, մինչդեռ վերջերս Հանրային հեռուստաընկերության նախագծում ռաբիս ոճի երաժշտության առկայությունը և հատկապես Սպիտակցի Հայկոյի մասնակցությունը՝ որպես ժյուրիի անդամ դժգոհություններ էր առաջացրել հասարակության շրջանում։
Aysor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից, թե արդյո՞ք հանրության շրջանում ծագած այս դժգոհություններն արդարացված են։
«Դա միշտ ճաշակի հարց է եղել: Քանի մարդ այդքան ճաշակ։ Հանրության տարբեր խմբեր, տարբեր կերպ են սա ընդունում», - ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե արդյոք Հանրայինն այս կերպ կատարում է իր առաքելությունը և նորմա՞լ է, որ եթերում նման երաժշտություն հնչի, Ս.Ավետիսյանը պատասխանեց․ «Միշտ չէ, բայց սա ոճ է, որը ևս կարող է եթերում հնչել։ Պետք է հնչի, թե ոչ՝ դա արդեն մասնագիտական խնդիր է, որը ես չեմ կարող մեկնաբանել»։