26/09/2016 14:58
Տիգրան Ուրիխանյանը ստորագրահավաք է նախաձեռնել Անդրիաս Ղուկասյանի հարցով. 4 պատգամավոր արդեն միացել է
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների ստորագրահավաք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու նպատակով:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դիմումին արդեն միացել են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Զարուհի Փոստանջյանը:
«Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին առաջարկվում է այսօրվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը», - ասված է «Ալյանսի» հայտարարությունում: