26/09/2016 15:04
«Էրեբունի-Երևան 2798» միջոցառման կարգախոսն է «Երևան. արևի քաղաք»
Այս տարի «Էրեբունի-Երևան 2798» միջոցառման կարգախոսը լինելու է «Երևան. արևի քաղաք», իսկ լոգոտիպը՝ ծիրանագույն և կարմիր արևի ճառագայթներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
«Այս տարվա լոգոտիպը, որը նախորոք մշակված թեմատիկ հայեցակարգի հիմքն է, հուշում է իր կարգախոսի՝ «Երևան արևի քաղաք» բովանդակությամբ, և այն պատկերված է Երևան գրվածքով և արևի ճառագայթները խորհրդանշող ծիրանագույն և կարմիր գույներով», - նշեց Ա.Բաղդասարյանը:
Նա նաև ընդգծեց, որ քաղաքի ձևավորումը նույնպես այդ գույների մեջ է լինելու՝ «որպես հավելում նաև սպիտակ գույների ամբողջականացմամբ»: