26/09/2016 14:49
Վաղվանից կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական ծրագիրը
Այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերին, և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը կունենա իր սոցիալական ուղղվածությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
«Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի սոցիալական ծրագիրը: Այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերին, և «Էրեբունի-Երևանը» կունենա իր սոցիալական ուղղվածությունը: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի է քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, տվյալ տարեթվին համապատասխան սոցիալապես անապահով ընտանիքներ այցելում են մեր աշխատակիցները և նվերներ տալիս», - նշեց Ա. Սուքիասյանը:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքովч այս տարի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական ծրագրի «հիմնական առաքելությունը ոչ թե սոցիալական աջակցությունն է, այլ՝ տոնի կապակցությամբ մայրաքաղաքի բնակիչների հանդեպ ուշադրությունը»: