27/09/2016 14:55
«Welcome to Armenia»-ն առաջարկելու է ոչ ավանդական տուրիստական փաթեթներ
BPA ընկերությունը կազմակերպում է զբոսաշրջության թեմայով«Welcome to Armenia» համաժողով, որը կանցկացվի Հայ բարեգործական ընդհանուր միութան շենքում հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը:
Նրա խոսքով, սպասվող համաժողովի նպատակն է ներկայացնել ոչ ավանդական տուրիստական փաթեթներ:
Սպասվող ծրագրերի մեջ ընդգրկված է ուխտագնացությունը Հայաստանում, որը ըստ Փենեսյանի, կարող է, ինչպես Իսպանիայում հայտնի ուխտագնացության ամենամեծ կենտրոն Սանտյագո դե Կոմպոստելան, ապահովվել Հայաստանում նոր տուրիստների հոսք:
«Առաջարկություն է արվելու իմ կողմից, որ մյուս տարի Հայաստանում կազմակերպվի ուխտագնացություն: Օրինակ, Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ուխտագնացությունը տարեկան ապահովում է 100 000 զբոսաշրջիկներ», - ասաց «Welcome to Armenia» ծրագրի համակարգողը:
Վ.Փենեսյանը թվարկեց նաև այլ ծրագրեր, որոնք կարող են նույնպես զարգացնել Հայաստանում տուրիզմը: Այդ ծրագրերի թվում են՝ աղիբուժության կենտրոնը, որն ունի 325 մետր խորություն, ցանկացողները կարող են այնտեղ անցկացնել 3-4 ժամ, ծանոթանալ գործող հանքի աշխատանքներին և ստանալ իրենց բուժումը:
Համաժողովին նախատեսվում են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում է ամերիկյան ամենախոշոր՝ «Սմիթսոնյան» հիմնադրամը, որն աշխարհով մեկ զբաղվում է պատմամշակութային տուրիզմով և իր ծրագրերը կներկայացնի Հայաստանում: