27/09/2016 16:03
Արմեն Երիցյանը վերանշանակվեց
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը վերանշանակվեց նախարարի պաշտոնում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում