27/09/2016 19:38
ԵՄ-ն չեղարկել է ԿՀԶՈՒ-ի դեմ պատժամիջոցները Կոլումբիայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո
ԵՄ-ն որոշում է ընդունել չեղարկել Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) դեմ գործող պատժամիջոցները` զինված հեղափոխական ուժերի ապստամբների և հանրապետության իշխանությունների միջև պատմական համաձայնագրի ստորագրումից հետո: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:
Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերի ապստամբների և երկրի իշխանությունների միջև երկուշաբթի պատմական համաձայնագիր է ստորագրվել, որով ավարտվում է հարավամերիկյան երկրում մոտ կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմը:
«Խորհուրդը 2016 թվականի սեպտեմբերի 27-ին դադարեցրել է Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի դեմ ԵՄ սահմանափակող միջոցառումների գործողությունը: Այդ որոշումը հետևել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Կոլումբիայի կառավարության և Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»,- հայտնել է ԵՄ Խորհուրդը:
Որոշումն ընդունվել է գրավոր գործընթացի շրջանակներում: