27/09/2016 17:04
Բոլոր ֆուտբոլիստներն էլ զայրանում են, երբ իրենց փոխարինում են. Զիդանը՝ Ռոնալդուի պահվածքի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղում (2:2) փոխարինվելուց հետո արտահայտած դժգոհությանը։
Նշենք, որ փոխարինվելուց հետո Ռոնալդուն վիրավորել է Զիդանին, իսկ հաջորդ օրը դժգոհությունն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։
«Երբ որևէ մեկին փոխարինում եք, դա կարող է նշանակել, որ դուք նրա կարիքն ունեք, սակայն ցանկանում ենք առաջիկա խաղերին նրան ավելի պատրաստ տեսնել։ Ես հիմար չեմ, Ռոնալդուն ևս խելացի է։ Բոլորս մեկ նպատակ ունենք՝ արդյունքի հասնել։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ զայրանում են, երբ իրենց փոխարինում են։ Միայն Ռոնալդուն չէ, որ այդպես է արձագանքում»,-ասել է Զիդանն, ում խոսքերն է մեջբերել Cope-ը: