27/09/2016 16:32
Անժելա Էլիբեգովա. Ադրբեջանում բանկային համակարգը փլուզման եզրին է
Ադրբեջանում բանկային սեկտորը փլուզման եզրին է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Բանկային սեկտորը փլուզման եզրին է կանգնած, հերթով բանկեր են փակվում, որովհետև Ադրբեջանում մոտ երկու միլիոն վարկ վերցրած քաղաքացիներ կան, որոնք չեն կարողանում վերադարձնել պարտքերը, հետևաբար համակարգը սկսում է փլուզվել», - ասաց Ա.Էլիբեգովան:
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը «տնտեսության հերթական անկման բավականին լուրջ փուլ է մտնելու աշնանը»: