27/09/2016 16:20
Թբիլիսին ցանկանում է վերականգնել Սուխումի հետ վստահությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և նախարարների կաբինետի անդամներն աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու տարելիցին հարգել են զոհվածների հիշատակը և հայտարարել Աբխազիայի հետ վստահությունը վերականգնելու ցանկության մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես վերականգնենք ավերված կամուրջներն աբխազների ու վրացիների, օսերի ու վրացիների միջև, և բացառապես խաղաղ ճանապարհով, քայլ առ քայլ շարժվենք դեպի այդ նպատակը, որպեսզի վերամիավորենք երկիրը և վերադարձնենք միասնությունը երկրի զարգացման համար և այն բանի համար, որ մենք բոլորս ապրենք որպես եղբայրներ»,-հայտարարել Է վարչապետը՝ ելույթ ունենալով հակամարտության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակներ դնելու ժամանակ:
Միջոցառմանը նաև ներկա Է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ամեն տարի մենք նշում ենք այս ողբերգական օրը և հիշում ընկած հերոսներին, որոնք դարձան այդ պատերազմի զոհերը: Մեր նպատակը միասնական և ուժեղ Վրաստան ստեղծելն Է և մեր երկիրը միավորելը»,- հայտարարել Է նախագահը՝ ելույթ ունենալով հուշահամալիրի մոտ: