27/09/2016 17:08
Թրամփն իրեն Քլինթոնի հետ հեռուստաբանավեճի հաղթող է հռչակել
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր Twitter-ի էջում գրել է, որ, համաձայն հասարակական կարծիքի հարցումների, ինքը հիանալի է ելույթ ունեցել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հետ առաջին հեռուստադեբատներում, հայտնում է Lenta.ru-ն:
Որպես իր խոսքերի հաստատում՝ միլիարդատերը ներկայացրել է մի շարք ԶԼՄ-ների հարցումների արդյունքները։ Այսպիսով, Time պարբերականը գրել է, որ ամերիկացիների 59 տոկոսը հաղթող է համարում Թրամփին, իսկ 41 տոկոսը՝ Քլինթոնին։ CNBC-ն և Drudge Report-ը նույնպես կարծում են (61 և 80 տոկոս համապատասխանաբար), որ հաղթանակը հանրապետականինն է։
Թրամփը հավելել է, որ չի նայել CNN-ի հարցման արդյունքները, որի հեռուստադիտողները հիմնականում դեմոկրատների կողմնակիցներն են։ CNN-ի տվյալներով՝ Քլինթոնի հեռուստադեբատների հաղթող է համարում հարցվածների 62 տոկոսը և միայն 27 տոկոսն է աջակցում Թրամփին։
Wow, did great in the debate polls (except for @CNN - which I don't watch). Thank you!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 27, 2016