27/09/2016 17:57
Իսպանիայի թագավորին մեղադրում են կաշառք առաջարկելու մեջ
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը, ով գահին եղել է 1975-ից մինչև 2014 թվականը, «Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպությանը 2 միլիոն եվրո է առաջարկել՝ իր դստեր՝ արքայադուստր Քրիստինայի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով հայցի հետկանչման դիմաց: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին հայտարարել է տվյալ ոչ առևտրային կազմակերպության գլխավոր քարտուղար Միգել Բեռնադը:
El Mundo թերթը տարածել Է Մադրիդի կենտրոնի սրճարաններից մեկում փաստաբան Վիրխինիա Լոպես Նեգրետեի հետ «Մաքուր ձերքերի» ղեկավարի զրույցի ձայնագրությունը: Զրույցը կայացել Է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ֆինանսական մեքենայությունների գործով դատավարության սկսվելուց մեկ ամիս առաջ: «Թագավորի առաջարկն էր կանխիկ 2 միլիոն եվրո, որպեսզի ոչ մի հետք չմնա, և առանձին մյուս ծախսերը՝ մոտ 300 – 400 հազար դոլար»,- հաստատել Է Բեռնադը:
Կազմակերության գլխավոր քարտուղարի խոսքով՝ առաջարկությունն ստացվել է Խուան Կառլոս I-ի շրջապատից: Այն բանից հետո, երբ փաստաբանը լսել Է «Մաքուր ձեռքերի» ղեկավարին, նա «կտրականապես հրաժարվել է» փող վեցնելուց: