27/09/2016 12:34
Ազատամարտիկը բուժման համար օգնության կարիք ունի (Տեսանյութ)
63-ամյա ազատամարտիկ Համլետ Եսայանի մոտ բժիշկները հայտնաբերել են չարորակ ուռուցք, որն անհաժեշտ էր շտապ վիրահատել, հայտնում են «Արշակ Դաբաղյանի անվան մայր Մանե» սոցիալական ՀԿ-ից: Վիրահատության արժեքը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, որից 500 000 դրամը ընտանիքը մի կերպ վճարել էր, և մնացած 700 000-ի համար դիմել հանրության աջակցությանը:
Հիմա այդ գումարին ավելացել է քիմիաթերապիայի արժեքը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբաանական բժշկական կենտրոնում նրան նշանակվել է բուժման կուրս` կազմված չորս էտապից: Ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում և ունի հասարակության աջակցության կարիքը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայէկոնոմբանկում Հ.Եսայանի կնոջ Անուշ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
163568001032 ՀՀ դրամ;
163568001065 ՌԴ ռուբլի;
163568001040 ԱՄՆ դոլար;
SWIFT:ARECAM22
Զանգահարել +37494 50-40-81 հեռախոսահամարով: