27/09/2016 15:53
Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց նախարարի պաշտոնում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը վերանշանակվել է նախարարի պաշտոնում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ՝
Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: