27/09/2016 13:54
Միքայել Մելքումյան. Տնտեսության վիճակը քանի գնում ավելի է ծանրանում
Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այն, որ տնտեսությունը ծանր վիճակում է, միշտ էլ իմացել ենք, բարձրաձայնել ենք: Բայց տնտեսության վիճակը քանի գնում ավելի է ծանրանում», - ասաց նա:
Մ.Մելքումյանի խոսքով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «միշտ գործ է անում և ամեն ինչին տալիս է համապատասխան գնահատականներ»:
«Կառավարությանը գնահատականներ կտանք, երբ տեսնենք, ինչ քայլեր են ձեռնարկվում ժողովրդի վիճակը բարելավելու և մեր ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», - ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ նոր նախարարներին չի ճանաչում, բայց նշանակումներին նորմալ է վերաբերվում:
«Ամեն վարչապետ ինքն է որոշում, ինչ թիմով է աշխատում և, բնական է, որ պետք է աշխատի այն թիմի հետ, որին ճանաչում է», - ասաց Մ.Մելքումյանը: