27/09/2016 10:33
Մխիթարյանը «մոխրագույն գոտում» է. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը և Լյուկ Շոուն ապաքինվել են, սակայն լավ մարզավիճակում չեն, ինչի պատճառով էլ չեն մասնակցել «Լեսթերի» հետ հանդիպմանը (4։1)։
«Ես չէի ասի, թե Հենրիխը և Լյուկը վնասվածքներ ունեն, պարզապես 100% պատրաստ չեն։ Միշտ փորձում եմ խաղադաշտ դուրս բերել այն ֆուտբոլիստներին, ովքեր 100% պատրաստ են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Բարդ է, երբ տեսնում ես ֆուտբոլիստներդ պատրաստ չեն, իսկ դու պետք է հաղթես։
Մարսյալը և Ջոնսը վնասվածքներ ունեն, իսկ մյուսները գտնվում են, այսպես ասած, «մոխրագույն գոտում»՝ լիովին պատրաստների և վնասվածք ունեցողների միջև։ Կրկնում եմ՝ ես որոշում եմ կայացնում՝ հաշվի առնելով, թե ովքեր են լիովին պատրաստ», - ասել է Մոուրինյոն, ում խոսքերն է մեջբերել «Manchester Evening News»-ը: