27/09/2016 16:50
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի համաշխարհային գները նվազում են, վկայում են առևտրի տվյալները, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 45,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,30 տոկոսով՝ հասնելով 47,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: