27/09/2016 15:36
Շարմազանովի խորհուրդը. Խորհրդարանի դահլիճում կատու չփնտրել
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր պատգամավորներին տեղեկացրեց՝ Հայաստանը բարեփոխումների փուլում է, այլ ոչ թե՝ սեպտեմբերյան հեղափոխության:
«Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել»,- «Ֆինանասական համահարթեցման մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները հանդես եկան իշխանության կողմից հայտարարված բարեփոխումների վերաբերյալ թերահավատ կարծիքներով ու քննադատական ելույթներով:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և՛ հնի, և՛ նորի տերն է:
«Իշխանությունը «Հանրապետականն» է, սա ով լավ չգիտի, տեղեկացնում եմ, և՛ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք: Այնպես չէ, որ հին կառավարությունները վատ են աշխատել, մենք պետք է հիմա գանք, սրբենք ամբողջն ու նորից ստեղծենք: Կա շարունակակություն, կա նոր մոտեցման խնդիր, կա բարեփոխումների խնդիր, կա նոր սկզբից սկսելու խնդիր»,-ընդգծեց նա:
Շարմազանովը հորդորեց խորհրդարանի դահլիճում կատու չփնտրել այնտեղ, որտեղ չկա.
«Մանավանդ, եթե այդ կատուն ձեր ուսերին է»: