27/09/2016 14:46
Քաղաքացին մաքսանենգ ճանապարհով փորձել է 300 բջջային հեռախոս ներկրել Հայաստան
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս:
Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով: