27/09/2016 12:42
Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու. Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետարանն անդրադարձել է այսօր «Ժամանակ» թերթի հրապարակած տեղեկությանը, ըստ որի՝ Գյումրու ավագանու անդամի ընտրություններին առաջադրված և «Բալասանյան» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Սամվել Բալասանյանը այսօրվանից սկսելու է կաշառք բաժանել:
«Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակառաշք բաժանել: Ծիծաղելի այս հեյրուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ և ձեռք եմ բերել հպարտություն և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է», - ասված է տարածած հաղորդագրության մեջ: