27/09/2016 18:18
Վարչապետը Սուրեն Կարայանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Սուրեն Կարային ազատել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Սուրեն Կարայանին ազատել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սուրեն Կարայանը նշանակվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար: