27/09/2016 15:10
Տիգրան Ուրիխանյանի՝ Անդրիաս Ղուկասյանի հարցով նախաձեռնած ստորագրահավաքին ևս 4 պատգամավոր է միացել
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնած ստորագրահավաքին միացել են ևս չորս պատգամավորներ:
Միացել են Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը և Արմեն Ավետիսյանը:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատգամավորի գրասենյակը վաղն արդեն պատրաստվում է ձևաթուղթը հանձնել ՀՀ Քննչական կոմիտե: Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին խնդրվում է ստորագրել այն մինչև վաղը ժամը 14:00-ն:
Նշենք, որ երեկ ևս չորս պատգամավոր էր միացել նախաձեռնած ստորագրահավաքին: