27/09/2016 16:39
Ֆալկաոն չի կարող մասնակցել «Բայերի» հետ հանդիպմանը
«Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարող մասնակցել «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպմանը, հայտնում է iSport.ru-ն հղում անելով թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմին։
Նախախաղային մամուլի ասուլիսում պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Նիցցայի» հետ շաբաթօրյա խաղում Ֆալկաոյի ստացած վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր։
«Ֆալկաոն վաղը չի խաղա։ Վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, սակայն նա չի հասցնի վերականգնվել մինչև առաջիկա հանդիպումը»,- ասել է Ժարդիմը ։
Ֆալկաոն ամռանն է «Չելսիից» վերադարձել «Մոնակո»։ 30-ամյա ֆուտբոլիստը հասցրել է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 3 խաղի՝ խփելով 1 գոլ։