27/09/2016 18:50
Նոր Զելանդիայում ծխարձակման պատճառով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
50 ուղևորով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Նոր Զելանդիայի «Նելսոն» օդանավակայանում օդաչուական խցիկում ծխի առկայության պատճառով, հայտնում է РИА Новости-ն:
Օդանավակայան են ուղղվել հրշեջ մեքենաներ: Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել: Ներկայում բոլոր ուղևորները օդանավից դուրս են բերվել:
Մի քանի մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել: Չի հստակեցվում, թե օդանավը որ ավիաընկերությանն էր պատկանում և որտեղից էր թռչում: