27/09/2016 15:25
Մարզպետն անընդհատ չարչարանքների մեջ է. Կապանի նախկին քաղաքապետ
Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը տեղյակ չէ՝ արդյոք Սուրիկ Խաչատրյանը կշարունակի Սյունիքի մարզպետի պաշտոնում աշխատել, թե ոչ։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ս.Խաչատրյանի գործունեությունը և արդյոք չի՞ համարում, որ կան վերջինիս պաշտոնանկ անելու հիմքեր, Ա.Կարապետյանը նշեց. «Սուրիկ Խաչատրյանը հիմա աշխատում է: Վարչապետը կորոշի՝ կշարունակի աշխատել, թե ոչ։ Ես չեմ կարող ասել, նա լավ է աշխատել, թե վատ, բայց գիտե՞ք՝ մարզպետը լավագույն պաշտոնը չէ, և մարզպետն անընդհատ չարչարանքների մեջ է»։
«Սյունիքը շատ հեռու է մայրաքաղաքից ու մի շարք խնդիրներ ունի։ Այդ ամենով հանդերձ՝ կարծում եմ, մարզպետի աշխատանքով շատերը չէ, որ գայթակղված են», - ասաց Կապանի նախկին քաղաքապետը: