27/09/2016 10:15
Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
28-ին և 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 27-ին, 29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: