27/09/2016 10:38
Էջմիածին-Արմավիր ճանապարհին իրար են բախվել 3 մեքենա. տուժածնեչից մեկը մահացել է
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes C240» մակնիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ն.) , «Nissan Skyline» մակնիշի (վարորդ՝ Ի. Մ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.) մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Ա.-ը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: