27/09/2016 17:14
Սպասվող փոփոխությունները համահունչ կլինեն կառավարության ծրագրին. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի շտապում բացել փակագծերը, թե նախարարի պաշտոնում ինչ նոր ծրագրեր է իրականացնելու։
«Արդարադատության համակարգի մասին իմ տեսլականը ներկայացնելու բազմաթիվ առիթներ եմ ունցել։ Սպասվող փոփոխությունները կլինեն համահունչ կառավարության ծրագրին, որը կներկայացվի առաջիկայում», - ասաց Ա.Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը՝ թե վերանշանակվելուց հետո ի՞նչ նոր առաջադրանքներ է ստացել նախարարը, Հովհաննիսյանն ասաց. «Այն առաջադրանքները, որոնք ստացել եմ, կտեսնեք կառավարության ծրագրի հաստատումից հետո»։
Նախարարը շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկները շարունակում են նախարարության ուշադրության կենտրոնում մնալ։
«Այստեղ անելիքներ շատ կան: Շատ բաներ արել ենք, շատ բաներ դեռ պիտի անենք», - ասաց Ա.Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ կլինի համաներում, թե ոչ: