28/09/2016 17:40
Առողջապահության նախարարությունը ճանաչվել է ամենաբաց գերատեսչություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից արդեն 14-րդ անգամ կազմակերպվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվել է ամենաբաց գերատեսչություն։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի քան 50 չափանիշով գնահատվող «Ոսկե բանալի» գլխավոր մրցանակը առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին է հանձնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը։
Սերգեյ Խաչատրյանը, նախարարության անունից շնորհակալություն հայտնելով մրցանակին արժանացնելու համար, նշել է որ դա ողջ նախարարության և հատկապես լրատվական ծառայության թիմի ամենօրյա ու նպատակասլաց աշխատանքի արդյունքն է։