28/09/2016 18:43
ԳԱԱ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակիցներին մրցանակներ շնորհվեցին
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունենացավ «Կյանքի մասին գիտությունների զարգացման նոր միտումներ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի հանդիսավոր փակման արարողությունը: Եռօրյա գիտաժողովը նվիրված էր ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին, տեղեկացնում են ինստիտուտի լրատվական ծառայությունից:
Այս հոբելյանական միջոցառմանը պլենար զեկույցներով հանդես եկան Միացյալ Թագավորություն, Շվեդիայի, Էստոնիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ:
Մոլեկուլաբջջային կենսաբանությանը և կենսաբժշկությանը նվիրված զեկույցներ ունեցան նաև հայաստանյան և արտասահմանյան գիտաուսումնական հաստատությունների երիտասարդ գիտնականները: Գիտաժողովի շրջանակներում անցկացվեց նաև կլոր սեղան-քննարկում` նվիրված գիտություն ոլորտի և, հատկապես, երիտասարդների առջև ծառացած խնդիրների և լուծման հնարավոր ուղիների քննարկմանը:
Փակման արարողության ընթացքում շնորհվեցին մրցանակներ լավագույն զեկուցումների համար: Այսպիսով, մրցանակների արժանացան Պարգև Հովհաննիսյանը (Երևանի պետական համալսարան), Հասմիկ Դավթյանը (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Անուշ Մարտիրոսյանը (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), Անահիտ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) և Եկատերինա Դերևանչուկը (Հարավային Դաշնային համալսարան, Դոնի Ռոստով, ՌԴ):
Գիտաժողովի անցկացումը հնարավորություն ընձեռեց երիտասարդ գիտնականների ներկայացնելու սեփական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև հաստատել նոր գիտական կապեր միջազգայի մակարդակով:
Հիշեցենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Կենսաինֆորմատիկայի, կենսաինժեներիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնը: Գիտաժողովի անցկացվեց ՀՀ Նահագահի հովանավորության ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, «Կոնցեռն-էներգոմաշ» ընկերության, Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ բարձր հովանավորությամբ: