28/09/2016 15:04
Իգնատի Առաքելյանը աղավնաձորցիներին առաջարկեց ստեղծել գինու մինի-արտադրամասեր
ՀՀ գյուղնախախար Իգնատի Առաքելյանը աղավնաձորցիների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց գյուղացիներին ստեղծել խաղողի մինի-արտադրամասեր:
«Եթե մենք մշակենք մի նախագիծ և բերենք ձեր համար մինի-արտադրամաս կառուցենք, գտնենք ներդրող, որը ձեզ կսովորեցնի տեխնոլոգիաներով գինի արտադրել, արդո՞ք դուք պատրաստ եք միանալ և միասին մշակել, արտադրել, վաճառել ձեր գինին», - հարցրեց Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարը նշեց, որ դա միայն միտք է, բայց եթե գյուղացիները պատրաստ են դրան, ապա, կարող են մարզային վարչության պետերի միջոցով իրեն տեղեկացնել, որը այդ հարցը հետագայում քննարկվի: