28/09/2016 18:39
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Զարյայի» հետ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպմանը:
Ճիշտ է, Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և միացել ընդհանուր խմբի մարզումներին, սակայն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը դեռ լիովին պատրաստ չէ:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» խաղը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ Երևանի ժամանակով 23:05-ին: