28/09/2016 13:53
Նորանշանակ նախարարները պատասխանատու են իշխող ուժի առջև․ ՀՀԿ պատգամավոր
Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ժամանակն է ձևավորելու պրոֆեսիոնալ կառավարություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ պաշտոնյանները պետք է համապատասխան մասնագիտական կարողություններ ունենան, իսկ նրանց կուսակցական պատկանելիությունը նախարարի պաշտոնի հետ կապ չունի։
«Սա չի նշանակում, որ պաշտոնյանները պետք է կուսակցական պատկանելիություն չունենան, որովհետև անկախ նրանից նախարարները հանրապետական են, դաշնակցական են, թե այլ կուսակցության ներկայացուցիչ, պետք է գիտակցեն, որ կառավարությունը տեղծվում և ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից։ Բացի այդ, կառավարությունը կոչված է հանրապետականների և հանրապետության նախագահի ծրագրերը կյանքի կոչել, հետևաբար նրանք ուզենան, թե չուզենան, պետք է ըստ էության աշխատեն Հանրապետական կուսակցության՝ հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու միտումով», - նշեց Խ.Հարությունյանը։
Հետևաբար՝ պատգամավորի խոսքով՝ նախարարների անկուսակցական լինելն անտրամաբանական չէ, որովհետև նրանք պատասխանատու են ինչպես հասարակության, այնպես էլ իշխող ուժի առջ։