28/09/2016 13:35
ԱՄՆ-ն խոստացել է լրացուցիչ 364 մլն դոլար տրամադրել՝ Սիրիայում մարդասիրական օգնության համար
Վաշինգտոնը ծրագրում է ավելի քան 364 մլն դոլար հատկացնել Սիրիային՝ որպես հավելյալ օգնություն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնն Ռիչարդը պետքարտուղարության մշտական ճեպազրույցի շրջանակում։
«Այսօր ուրախ եմ հպարտությամբ հայտարարելու, որ Միացյալ Նահանգները կհատկացնի ավելի քան 364 մլն դոլարի հավելյալ մարդասիրական օգնություն Սիրիայում պատերազմով պատված շրջանների համար»,- ասել է նա։
Ռիչարդը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի իրագործել իր պարտավորությունները փախստականների ընդունման ծրագրի կյանքի կոչման շրջանակում։ Մասնավորապես, Միացյալ Նահանգներն արդեն 12.5 հազար սիրիացի փախստականի է ընդունել ընթացիկ ֆինանսական տարում։