28/09/2016 16:44
Սուրիկ Խաչատրյանը «բարձր ինտենսիվությամբ» շարունակում է աշխատել
Սյունիքի մարզպետարանից հերքում են լուրերն այն մասին, թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ սովորական բարձր ինտենսիվությամբ:
Մտացածին և չհիմնավորված լուրերի տարածումը ոչ միայն անընդունելի է, այլև ոչ հարիր՝ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու հավակնություն ունեցող լրատվամիջոցին», - ասված է մարզպետարանի տարածած հայտարարությունում: