28/09/2016 14:58
Վաշինգտոնը Բաքվին կոչ է արել քննել հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումները
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորել է քննել Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած խախտումները՝ նշելով, որ հանդես է գալիս այդ երկրում ժողովրդավարության ինստիտուտի զարգացման օգտին: Ինչպես հայտնում է «РосБалт»-ը, համապատասխան հայտարարությունով նախօրեին հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք ցանկանում ենք կոչ անել կառավարությանն արձագանքել քվեարկության ժամանակ խախտումների մասին հաղորդագրություններին: Մենք, ինչպես և նախկինում, մտադիր ենք օգնել Ադրբեջանին կառուցել հզոր ժողովրդավարություն», — նշել է Թոները: